Արտակ Դավթյանը հավասար էր օրենքի ու Փաշինյանի առաջ, իսկ Վահե Ղազարյանը՝ ավելի՛ հավասար



Գլխավոր շտաբի պետին արտակարգ դրության ու կորոնավարակի պայմաններում բազմամարդ քեֆ-հարսանիք կազմակերպելու համար Նիկոլ Փաշինյանը հեռացրեց աշխատանքից։

Նույն բանը հիմա անում է նրա նշանակած նոր ոստիկանապետը, բայց Փաշինյանը նրան չի հեռացնում աշխատանքից։

Այստեղից եզրակացություն՝ Արտակ Դավթյանը հավասար էր օրենքի ու Փաշինյանի առաջ, իսկ Վահե Ղազարյանը՝ ավելի՛ հավասար։

Ի դեպ, այս պատմությունից հետո ոստիկանությունը որևէ բարոյական ու այլ տիպի իրավունքներ չունի ՀՀ քաղաքացիներին տուգանելու, առավելևս նրանց ձեռքերը ոլորելու և քաղմաս տանելու համար։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից