«Արտակարգ դրությունը երկարացնելու որևէ պատճառ չկա, բացի քաղաքականից». Լարիսա Ալավերդյան.Aravot.am



«Արտակարգ դրությունը երկարացնելու որևէ պատճառ չկա, բացի քաղաքականից»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Լարիսա Ալավերդյան Նա նշեց, որ ՀՀ-ում համավարակի դեմ պայքար ոչ տարվել է, ոչ էլ տարվում է: Այնուհետև հավաստիացրեց՝ կարդացել է ԱՀԿ-ի ամբողջ համավարակների պատմությունը, թե ինչպես է, որտեղից են տեղի ունեցել: Օրինակ՝ «իսպանկան», որն ըստ Լարիսա Ալավերդյանի՝ ավելի շատ «ամերիկանկա» է եղել: Անդրադառնալով մեր հասարակության շրջանում համավարակի տարածվածությանը՝ Լարիսա Ալավերդյանը նշեց. «Համոզված եմ, որ դա բնական զարգացումն է պանդեմիայի: Պետական մակարդակով բացի ձևական գործողություններից, որոնք գուցե չլվացվող, ձեռքերը չլվացող մարդկանց համար կարևոր են եղել, կա դիմակներ կրելը, ուրիշ ոչինչ չի արվել: Բայց դրանց ազդեցությունը պանդեմիայի վրա չնչին է: Այն բոլոր միջոցները, որոնք պետք է արվեին, ինչպես արել է Վրաստանը, Վիետնամը, Նոր Զելանդիան կամ Շվեդիան, չեն արվել: Ես թվերին հավատում եմ ոչ թե նրա համար, որ դրանք ճշմարիտ են, այլ արդեն իմ ծանոթների մեջ էլ ունենք հիվանդներ»: Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ ՀՀ առողջապահության նախարարությունն իրոք ձեռքերը լվացել է: Այս առիթով ասաց. «Առողջապահության նախարարությունն, ինչպես ասում են, իրոք, ձեռքերը լվացել է, որ չանի ոչինչ, իրեն հեռու պահի: Դա հստակ է: Երևի ավելի շատ է ձեռքերը լվացել, քան հասարակ քաղաքացին: Համոզված եմ, որ այն, ինչ կա հետևում, պիտի ուսումնասիրեն, վեր հանեն»:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/08/11/1128814/?fbclid=IwAR3vjvG0fQK5CaQOMxjFA11fCcmCHAB8qs41uMoA8q6ONDC-PR1ngOO5PII