Արտախորհրդարանական ուժերն՝ ընդդեմ ազգակործան իշխանությունների


Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը պնդում է, որ իշխանությունը ձախողել է բազմաթիվ ուղղություններով և օր առաջ պետք է ազատվել այս իշխանություններից:



Արտախորհրդարանական ուժերը շարունակում են կոշտ քննադատության ենթարկել ՀՀ գործող իշխանություններին ու պահանջել նրանց հրաժարականը:


Ազգային, պահպանողական դիրքերից հանդես եկող ուժերը տեսնում են, որ սորոսական կադրերն ավերակների են վերածում հայկականն ու ավանդականը, ԼԳԲՏ քարոզ են տանում ու գլոբալիստական, անհայրենիք սերունդ են ցանկանում դաստիարակել, որն ապագայում նույնպես կլինի նրանց պոտենցիալ ընտրողը:


Իշխանությունները տապալվել են տնտեսական, արտաքին քաղաքական ոլորտներում՝խաղաղություն մուրալու նրանց կեցվածքն վատթարացրել է հայկական բանակցային դիրքերը ղարաբաղյան հարցում:


Ադրբեջանն ու Թուրքիան ամրապնդում են էներգետիկ, տնտեսական, ռազմական կապերը, իսկ իմքայլականներն ու սորոսականները հարվածում են հայ-ռուսական կապերին, դրանով իսկ ուժեղացնեով թուրք-ադրբեջանական տանդեմին: