«Արսեն Թորոսյանն առաջիկայում պաշտոնանկ է անելու «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն...



ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջիկայում պաշտոնանկ է անելու «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցին, ում արդեն տեղեկացրել է իր պաշտոնանկության մասին և հրահանգել է հնարավորինս արագ ավարտին հասցնել կիսատ գործերը,- այս մասին ֆեյսբուկյան գրառում է կատարել «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը և հավելել,- շեշտենք նաև, որ Արսեն Թորոսյանը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն է նշանակելու սորոսական, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու, իր մտերիմ ընկեր Հովհաննես Մադոյանին, ով ընդգծված սորոսական է և ավելի քանի 15 տարի աշխատում է ՀԿ ոլորտում, զբաղվում է ՄԻԱՎ վարակակիրների շահերի պաշտպանությամբ։ 

«Կարող ենք հետևություն անել, որ կորոնավիրուսի դեմ պայքարի տապալման համար պատասխանտու Թորոսյանը փորձում է քավության նոխազներ փնտրել և իր մեղքի բաժինը մեղմել՝ բարդելով այն համավարակի դեմ գիշեր-ցերեկ պայքարած բուժհաստատությունների տնօրենների վրա»,- գրել է նա։

Արսեն Թորոսյանը 2004-2005 թվականներին հենց ինքն է ղեկավարել «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունը։ Այդ կազմակերպությունը Սորոսի գրասենյակից ստացել է ավելի քանի 230.000 ԱՄՆ դոլարի գրանտ, այդ թվում՝ ԼԲԳՏ-ների շահերն առաջ տանելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թորոսյանը նախաձեռնել էր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ու ՁԻԱՀ-ի կենտրոնի միավորումը՝ հավանաբար հենց սկզբից միավորված բուժկենտրոնների տնօրենի պաշտոնը պատրաստվելով սորոսական ակտիվիստի համար։