Արսեն Թորոսյանի համար հայ ժողովրդի կյանքը գրոշի արժեք չունի


Հայաստանում սեպտեմբերի 18-ի դրությամբ կորոնավիրուսի 239 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 46 910 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 138 մարդ, շարունակում է բուժվել 3330-ը:


Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 42 369 մարդ։



ՀՀ-ն շարունակում է ռեկորդներ սահմանել COVID-ի ցուցանիշներով, իսկ Սորոսի և Նիկոլ Փաշինյանի սիրելի, համավարակի դեմ պայքարը տապալած և արձակուրդից վերադարձած Արսեն Թորոսյանը հանգիստ քնում է գիշերները՝հայ ժողովրդի առողջությունը, կյանքը նրա համար գրոշի արժեք չունեն: Հայ ազգը պետք է վերջապես բացի աչքերն ու հասկանա, թե ովքեր են ՀՀ-ում այսօր իշխանության՝օտար շահերը սպասարկող, անհայրենիք մի զանգված, որն իշխանափոխությունից հետո մասայաբար փախչելու է երկրից՝իրենց թալանած միլիոնավոր դոլարները եվրոպական որևէ երկրում վայելելու:


Փաշինյանի իշխանության ավարտից հետո ՀՀ-ից մնալու են ավերակներ, սակայն ժողովուրդն այսօր չի ցանկանում դուրս գալ փողոց և պայքարել՝հասարակության հիասթափությունը ու պասիվությունը միայն ձեռնտու է այսօրվա իմքայլական իշխանություններին:


Ընդդիմությունը պետք է ժողովրդի մեջ հավատ արթնացնի, որ ամեն ինչ դեռ կորած չէ, կան հայրենասեր մարդիկ, ովքեր թույլ չեն տալու այս սորոսականներին կործանել սուրբ հայրենիքը: