Արսեն Թորոսյանի դեմ շահերի բախման հիմքով վարույթ է հարուցվել



Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթ է հարուցել: Այս մասին տեղեկացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղակացվել է, որ Առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը նախարար Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թևանյանը։

Politik.am