Արսեն Թորոսյանը փախչում է ՀՀ կառավարություն կոչվող կործանվող Տիտանիկից


Առողջապահության նախարար, «դիմակների արքա» Արսեն Թորոսյանը ցանկանում է փախչել խորտակվող նավից՝ՀՀ կառավարությունից ու իշխանությունից, իսկ COVID-ի դեմ պայքարը տապալելու ու այդքան զոհերի ու վարակվածների համար ով է պատասխան տալու:


Թորոսյանը տեսավ, որ առողջապահության ոլորտից գլուխ չի հանում՝բացառությամբ սեփական կնոջ ընկերությանը գործով ապահովելը, ինչպես նաև դիմակների բիզնեսը զարգացնելն ու COVID-ի դեմ ստացված միջազգային օգնությունը լափելը, փորձում է ծլկել, ինչպես դասալիքը պատերազմի ժամանակ:


Նիկոլի իշխանության կործանվող Տիտանիկից շատերն են ծլկելու՝գործընթացը սկսվել է: Փաշինյանն այժմ ուժայիններին «քսի է տալու» Թորոսյանի վրա ու ֆեյքերի միջոցով նրանից թիվ մեկ մեղավորի կերպար կձևավորի՝սեփական ձախողումը «մանր ձկների» վրա բարդելու տրամաբանությունից ելնելով:




Նախարարները պետք է գիտակցեն՝ցանկացած ձախողում, որը կունենա մեծ հանրային հնչեղություն ու վտանգ Նիկոլի վարկանիշին՝բարդվելու է նրանց վրա ու ֆեյքերի միջոցով ու ԶԼՄ-ներով սլաքներն ուղղվեն նրանց կողմը: