Արսեն Թորոսյանը պետք է հեռացվի ու դատվի մի շարք հոդվածներով


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին արձակուրդ տրամադրելու որոշում է ստորագրել:


Նախարարն արձակուրդում կգտնվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ:



ՀՀ-ն վերածվել է աբսուրդի թատրոնի՝Նիկոլի ու նրա քաղաքական թիմի անգործության հետևանքով COVID-ի ցուցանիշներով ռեկորդակիր երկրի առողջապահության ոչ բարով նախարար, «դիմակների արքա» Արսեն Թորոսյանը մեկնում է արձակուրդ:


Հավանաբար 1000 զոհերի ու տասնյակ հազարավոր վարակակիրների պատճառ հանդիսացող այդ անձը շատ է հոգնել՝ամեն օր ժողովրդի մասին է մտածել, թե ինչպես կարելի է դիմակներ վաճառել, թեստերի միջոցով հարստանալ ու հարստացնել իր կնոջ ընկերությունը:


«Դիմակների արքան» պետք է օր առաջ ազատվի աշխատանքից ու նրա նկատմամբ քրեական գործեր հարուցվեն մի շարք հոդվածներով՝ՀՀ 1000 քաղաքացու մահվան ու կոռուպցիոն սխեմաներին մասնակցելու համար: