Արմեն Սարգսյանին հուշեք՝նա ՀՀ նախագահ է, ոչ թե Լոնդոնի քաղաքապետ.

Արմեն Սարգսյանին հուշեք՝նա ՀՀ նախագահ է, ոչ թե Լոնդոնի քաղաքապետ


Հայաստանում և նրա շուրջ տեղի են ունենում լրգաջույն իրադարձություններ՝կորոնավիրուս, տնտեսական ճգնաժամ, սոցիալական շուտով սպասվող պայթյուն, Ադրբեջանի հարձակումը Տավուշում, թուրք-ադրբեջանական զորավարժություններ ՀՀ-ի շուրջ, իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից ոչ մի արձագանք:


Այդ մարդը կարծես թե եկել է Հայաստան թոշակը վայելելու կամ տուրիստ՝պաղպաղակ ուտել, պարել, ժամանակ առ ժամանակ հյուրեր ընդունել, լուսանկարներ հրապարակել իր էջում և այլն: Հայ ազգը արժանի չէ ունենալու այսպիսի անատամ նախագահ՝Նիկոլ Փաշինյանի և թիմի բազմաթիվ խախտումների, ընդդիմության հետապնդումներին և քաղաքական պատվերով շինծու քրեական գործերին ոչ մի արձագանք: Միգուցե Արմեն Սարգսյանը քնած է, պետք է արթնացնել նրան կամ ասել, որ նա Լոնդոնում չէ, այլ Երևանում:


Դե ինչի պետք է Սարգսյանն անհանգստանա հայ ազգի համար՝նա միլիարդներ ունի արտերկրում, բիզնեսներ, Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, իսկ Երևանում կարելի է մաքուր օդին մի քիչ քայլել, ապրել, իր համար կարևոր են իր բիզնես շահերը՝չար լեզուները ասում են, որ նա ունի բիզնես շահեր նաև Ամուլսարում, որը կործանարար նախագիծ է Հայաստանի էկոլոգիայի համար և Ջերմուկ քաղաքի վրա կարող է խաչ քաշել, եթե այդ հանքը շահագործվի: