Արման Բաբաջանյանը՝Փաշինյանի հակաընդդիմադիր թիմի մի մասնիկ


Հեղափոխությունը բոլորինս է՝ ինչպես քայլողներինը, այնպես էլ, այո, սկզբնապես հեղափոխությանը թերահավատորեն վերաբերվողներինը։ Ուստի ես կարող եմ իրականացնել իմ կողմից երկրի զարգացման բացառիկ հնարավորություն գնահատվող հեղափոխության պաշտպանությունը, եթե անգամ այն պետք է պաշտպանել հենց հեղափոխական իշխանությունից։ Եվ ես իմ ամենօրյա աշխատանքով անում եմ առավելագույնը, որպեսզի որևէ պարագայում հասարակության շրջանում կասկած չառաջանա հեղափոխության արդարացիության ու արդյունավետության վերաբերյալ, որպեսզի հեղափոխության վարկանիշը չնվազի այնպես, ինչպես նվազում է հեղափոխական իշխանության վարկանիշը։ Այդ մասին հայտարարել է «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:



Սորոսական գործակալ ու ամերիկյան շահերի ջատագով ու ԱՄՆ-ի դեսպանատան կադր Բաբաջանյանն ու նրա ռուսաֆոբ կադրերով համալրված ու իշխանական հենարան համարվող Հանուն Հանրապետության նախաձեռնությունը, սկսել է հեղափոխությունը գովերգելու գործընթացը:


Բաբաջանյանն իբր ընդդիմադիր դաշտում է գործում՝իրականում Փաշինյանի հրահանգով թիրախավորում է իրական հայրենասիրական, ազգային հենքի վրա գործող ընդդիմությանը:


Բաբաջանյանի մեսիջն իմքայլականներին ու Նիկոլին կայանում է նրանում, որ ինքն ու իր թիմակիցները պատրաստ են ատամներով պահել 2018թ.-ի գունավոր հեղաշրջման արդյունքներն ու կատարել Փաշինյանի ցանկացած հրահանգ՝կեղտոտ քարոզչություն իրականացնել ընդդիմության նկատմամբ ու հարվածել հայ-ռուսական ռազմավարական կապերին՝դրա համար օգտագործելով իր ձեռքի տակ գտնվող ԶԼՄ-ները: