Արդեն չգիտես` ծիծաղե՞լ, թե՞ ուշադրություն չդարձնել տարատեսակ ասեկոսեներին. Արման Աբովյան


Արդեն չգիտես` ծիծաղե՞լ, թե՞ ուշադրություն չդարձնել տարատեսակ ասեկոսեներին` իբր Գագիկ Ծառուկյանը «զադնի ա դրել» ու ցանկանում է դուրս գալ քաղաքականությունից։

Հասկանում եմ,որ տեղեկատվական դաշտում հարաբերական անդորր է և շտապ պետք է «սենսացիա»։

Շտապեմ կրկին հիասթափացնել.Ո՛Չ, այս լուրերն ընդհանրապես աղերս չունեն իրականության հետ, և նրանք, ում համար դա «բյուրեղյա երազանք է», պարզապես զբաղված են կեղծ լուրեր տարածելով։

Ժողովո՛ւրդ ջան,լուրջ մի վերաբերվեք այս կարգի անիմաստ մանիպուլյացիաներին,անկապ տեղեկատվական դեզինֆորմացիա է։

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյան