Արայիկ Հարությունյանն Արցախի նախագահ, թե Սորոսի կառավարության պաշտպան


Ֆեյսբուքի իր էջում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրել է. «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը»:



Վահրամ Պողոսյանին պետք է բացատրել, որ ա խոխա, Փաշինյանն այժմ վարում է Ջորջ Սորոսի, գլոբալիստների արտաքին քաղաքականությունը, Արևմուտքի շահերի սպասարկողն է Հարավային Կովկասում՝նրանց թիմը հայտարարում է, որ խաղաղություն է ուզում(մուրում), այնպիսի խաղաղություն, որ ընդունելի լինի նաև ադրբեջանական ժողովրդի համար, իսկ այդպիսի խաղաղությունն Իլհամ Ալիևի համար՝Արցախի հայաթափումն է, հայերի բնաջնջումն ու Արցախի բռնակցումը Ադրբեջանին: Արայիկ Հարությունյանը պաշտպանում է ՀՀ իշխանությունների այդ գիծը, թե ոչ՝հարցը հռետորական է:


Փաշինյանն ու նրա անգլիացի գործընկեր, պաղպաղակի սիրահար, ՀՀ ժամանակավոր նախագահ Արմեն Սարգսյանը հավաստիացումներ են տվել Արևմուտքի «պապաներին», որ ադրբեջանական նավթագազային օբյեկտները՝գազամուղերն ու նավթամուղերը հարվածի տակ չեն ընկնելու: Արայիկ Հարությունյանը պատրաստ է պաշտպանել Բաքվի նավթահանքերն ու այդ նավթագազային լոգիստիկան, թե ոչ՝հարցը հռետորական է:


Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մնացել է շատ քիչ ժամանակ և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է կողմնորոշվի՝նա հայրենասիրական ուժերի կողքին է, ովքեր մինչև վերջին փամփուշտը պաշտպանելու են Արցախը, թե Մեհրիբան Ալիևային Շուշի թեյ խմելու ու մուղամ լսելու հրավիրողների կողքին է՝հարցը կրկին հռետորական է: