Արայիկ Հարությունյանն անհայրենիք սերունդ է ցանկանում «կրթել»


ԿԳՄՍՆ նախարար Արայիկ Հարությունյանը կրկին անգամ «մտքի գոհարներով» է հանդես եկել՝երեխաներին կոչ է արել մինչև ուսումնական գործընթացը սկսվելը ինքնամեկուսանալ: Ծնողները չեն ինքնամեկուսանում, ուր մնաց երեխաները, ով ամռանը ցանկանում են խաղալ, շրջել, շփվել:



Գրանտակեր, տրանսգենդերների պաշտպան ու նրանց հետ միշտ հանդիպելու ու զրուցելու ցանկություն հայտնող, կլորավուն դեմքով ու ոչ կրթությունից, ոչ գիտությունից ոչինչ չհասկացող Հարությունյանը մի ամբողջ սերունդ ցանկանում է կտրել իր հայկական արմատներից՝դպրոցներում սեռական դաստիարակությունն առաջին պլան մղելով՝հետին պլան մղելով Հայ Առաքելական եկեղեցու, հայոց լեզվի, հայոց պատմության ու ռազմագիտության առարկաները: Այսինքն, ըստ Հարությունյանի, հայ երեխան պետք է մեծանա անհայրենիք՝մոռանալով իր լեզուն, կրոնը, անցյալն ու լինի նրանց թիմի պես բանակից խուսափող:


Բացի այդ, COVID-ի դեմ պայքարը վարի տված իշխանական թիմն ու նրա անդամ Հարությունյանը չեն կարողանալու ոչ ԲՈւՀ-րում, ոչ դպրոցներում ապահովել երեխաների ու ուսանողների անվտանգությունը՝կրկին անգամ Հայաստանն առաջնային դիրքեր է գրավելու հիվանդների թվով: Բացում են դպրոցների դռները՝չիմանալով, թե ինչ է լինելու երեխաների հետ: Այդպիսի նախարարին ոչ թե երեխա չի կարելի վստահել, այլ անգամ դդում: