Արամուսի գյուղապետի հետևից վաղուց էին ընկել


Ինչպես ավելի վաղ տեղեկացանք, ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետարանը: Հրայր Նիկողոսյանը Արամուս համայնքը ղեկավարում էր 2002 թվականից՝ շուրջ 18 տարի: Մեր տեղեկություններով, արդեն երկու տարի է, ինչ գործող իշխանությունները, մասնավորապես` Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Հրայր Նիկողոսյանի «հետևից էր ընկել»: Տեղաբնակների խոսքով` ամեն բան արեցին, մինչև համայնքապետն իր հոժար կամքով հրաժարական ներկայացնի, հակառակ դեպքում կլիներ ավելի վատ բան, իսկ թե ինչՙ չմանրամասնեցին: Հայկ Գևորգյան