ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը գիշերային ժամերին հրավառությունների, ՃԵԿ կանոնները չարամտորեն խախտողների, մեքենաների ազդանշանային համակարգերի կիրառման հարցերում։

Պարետն ավելի լավ է խոսի կորոնավիրուսի դեմ տապալված միջոցառումների մասին՝1000-ից ավելի զոհերի ու նորանոր հիվանդացողների մասին, ոչ թե զբաղվի հրավառություններով, որոնցով կարող են զբաղվել համայնքային ոստիկանությունը:
Կառավարությունը պատասխանատու է տնտեսության զարգացման, աշխատատեղերի բացման և այս ծանր արտակարգ ռեժիմի պայմաններում ժողովրդի կողքին կանգնելու մասին, սակայն ինչպես երևում է այդ ոլորտները լիովին տապալած Ավինյանին ձեռք է տալիս խոսել մանր խնդիրներից՝խուսափելով տնտեսական անկման մասին խոսակցություններից:
Փաշինյանի թիմը տնտեսական առումով մերկ է՝չկան ներդրումներ, չկա բացված ոչ մի նոր աշխատատեղ՝թավշյա շոուից անցել է արդեն 2 տարուց ավել, իսկ տույժ ու տուգանքները միայն ավելացվում են հասարակության համար:
Թրաշամանուկների թիմը մսխել է այս տարիները, որոնք կարող էին օգտագործվել երկրի զարգացման համար և դեմքի լուրջ արտահայտությամբ խոսում են հրավառությունների մասին՝այս խորը սոցիալական և տնտեսական, համավարակային ճգնաժամի ժամանակ բա էլ ինչից պետք է խոսեն ամբողջ կյանքում միայն թամաշա անողներն ու գիշերային ակումբների ու սրճարանների սիրահարները: