Ավինյանը մասնագիտանում է հեքիաթների ժանրում


ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում հայրենադարձության վերաբերյալ:



Արդեն այս մեկ տողը բավարար է ծիծաղելու համար՝Ավինյանը կազմակերպում է հայրենադարձություն, ախր ՀՀ-ի քաղաքացիների կյանքը չեք կարողանում ապահովել՝ COVID-ից մահացության ու հիվանդների թվով ՀՀ-ն ռեկորդակիր է, չկան բացված աշխատատեղեր ու խոստացված միլիարդավոր դոլարների ներդրումներ:


Ավինյան Տիկոն էլ խելոք դեմքով նստած կենացներ է ասում՝ժողովրդին կերակրելով անիմաստ տեքստերով, միևնույն է՝ոչ լսող կա, ոչ հավատացող:


Հասարակությունն արդեն վաղուց խաչ է քաշել այս կառավարության վրա ու հիասթափությունը հասել է գագաթնակետին: Ավինյանին աշնանը սպասվում է հարյուր հազարների հասնող արտագաղթ՝ՌԴ-ի հետ սահմանները բացվելուն պես, նա էլ խելոք դեմքով՝ինտելիգենտի ակնոցները դրած խոսում է հայրենադարձության մասին: Ձեր իշխանությունից փախնող քաղաքացիներին պահեք Հայաստանում, Սփյուռքից այստեղ ոչ ոք չի գա՝մի երկիր, որտեղ ոչ սոցիալական պայմաններն են նորմալ, ոչ աշխատանք կա, առկա է շրջափակում և ղարաբաղյան պատերազմ: