Ավելի տարօրինակ տվյալներ քան անտառապահպանության և աբտառապահպանության ոլորտում դժվար է գտնել


Ավելի տարօրինակ տվյալներ քան անտառպահպանության և անտառպաշտպանության ոլորտում դժվար է գտնել: Գոնե պաշտոնական վիճակագրության մեջ:

Օրինակ նշվում է, որ 2018թ ծառահատումներ թույլատրվել է մոտ 2 015 հեկտար տարածքում, իսկ 2019թ-ին ավելի շատ՝ մոտ 2 240 հեկտարում: Բայց 2018-ին մթերվել է մոտ 43.3 հազար խիտ խորանարդ մետր փայտ, իսկ 2019-ին՝ 41.3 հազար:

Այս հակասական տվյալներից զատ նշվում է նաև՝ 2018թ. ապօրինի հատվել է 12 հազար 821 ծառ: Իսկ 2019-ին հավանաբար ապօրինի ծառահատումների դեմ անողոք պայքարի արդյունքում ապօրինի հատված ծառերի քանակը ավելացել է մոտ 4 հազարով (ավելի ստույգ 3 հազար 997-ով): 2019-ին ապօրինի հատվել է 16 հազար 818 ծառ:

Կարևորն այն է, որ սույն փաստերը կարողանանք թաքցնել կանաչներից: Թաքցնենք ու սպասենք 2020-ի տվյալներին:

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից