Ավելի շատ վնաս, քան օգուտ. Ինչու՞ ձեռնոցները չեն կարող պաշտպանել կորոնավիրուսից


Կորոնավիրուսից պաշտպանվելու համար ձեռնոցներ պետք չէ կրել: Այս մասին նշվում է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների կողմից հրապարակված նոր խորհուրդներում: Խորհուրդներում նշվում է, որ ձեռնոցները «պարտադիր կերպով չեն պաշտպանի ձեզ COVID-19-ով վարակվելուց եւ կարող են հանգեցնել դրա տարածմանը»:


Չիկագոյի համալսարանի վարակի վերահսկման մանկաբուժական ծրագրի կրտսեր բժշկական տնօրեն Էլիսոն Բարթլեթը պնդում է, որ ձեռնոցները չեն կարող փոխարինել ձեռքերի լավ հիգիենան, ավելին՝ դրանք կարող են մարդու մոտ անվտանգության կեղծ զգացողություն ստեղծել։

«Կարծում եմ, որ մեկանգամյա օգտագործման վիրաբուժական ձեռնոցներն իրականում չեն պաշտպանում կորոնավիրուսից,- ասել է Բարթլեթը:- Մարդիկ անվտանգության կեղծ զգացողություն են ունենում, որ իրենց ձեռքերը մաքուր եւ պաշտպանված են, երբ իրականում դա բոլորովին էլ այդպես չէ: Դուք կարող եք ձեզ պաշտպանված զգալ, քանի որ ձեր մաշկը մակերեսին չի դիպչում, բայց հենց դուք այդ մակերեսին դիպչելուց հետո մոտենում եք ձեր դիմակին կամ դեպքին, սա աղտոտում է, նույնիսկ եթե դուք ձեռնոց եք կրում: Եվ դուք ոչինչ չեք արել անվտանգության առումով»:

Ձեռնոցները, մասնագետների կարծիքով, անհրաժեշտ են առողջապահական հաստատություններում, որտեղ բուժաշխատողները գիտեն՝ ինչպես դրանք օգտագործել:

«Մենք պետք է վերաուղղենք մարդկանց էներգիան, անհանգստությունը եւ իրենց եւ ուրիշներին պաշտպանելու ցանկությունը. Մնալ տանը, դիմակ կրել, երբ դրսում եք, լվանալ ձեռքերը»,- ասել է մասնագետը: