
Կենտրոնում հայտնաբերվում եւ ապամոնտաժվում են պատմամշակութային եւ ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա, մասնավորապես, հավելել է. «Գործընթացը շարունակական է։
Հորդորում ենք տնտեսվարողներին զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ ինքնագործունեություն ծավալելուց եւ առանց արտաքին գովազդի թույլտվության գովազդային նյութեր տեղադրելուց` վարչական տուգանքներից խուսափելու եւ պատասխանավության չենթարկվելու համար»: