Անշուշտ, ես ստորագրում եմ իմ սիրելի կնոջ՝ Մարգարիտա Սիմոնյանի յուրաքանչյուր բառի տակ.Տիգրան Քեոսայան



Անշուշտ, ես ստորագրում եմ իմ սիրելի կնոջ՝ Մարգարիտա Սիմոնյանի յուրաքանչյուր բառի տակ՝ ներկայիս հայաստանյան իշխանություններին ուղղված նրա ուղերձում։ Գուցե միայն «թքած» արտահայտությունը կփոխարինեի «ձեռք քաշել» արտահայտությամբ, ինչը ոչ մի կերպ չի փոխում ասվածի իմաստը։ Այս մասին գրել է Մոսկվայում բնակվող հայ կինոռեժիսոր, դերասան, հաղորդավար Տիգրան Քեոսայանը՝ Մարգարիտա Սիմոնյանի ամուսինը:

Մարգարիտայի դիմումի հրապարակումից հետո ամբողջ օրն ինձ գրում են սոցցանցերում։ Ոմանք հայհոյում են ինձ տաղանդի տարբեր աստիճաններով, պահանջում են ծեծել կնոջս, շտապ փոխել նրա ազգանունը, նույնիսկ կազմակերպել են ստորագրահավաք այս անհեթեթության համար ինչ-որ կայքում:

Որովհետև այս ամենը խոսում է միայն մի բանի մասին՝ ծիածանագույն-երիտասարդական սորոսաբույնի՝ Փաշինյանի գլխավորությամբ, ինչ-որ բան արդեն հաջողվել է անել իմ հինավուրց ժողովրդի մի մասի հետ։ Հայ տղամարդիկ իմ պատանեկության տարիներին և ավելի ուշ չէին կարողանում նման տոնով խոսել կնոջ հետ։ Ռուս-հայկական մի ամբողջ համալսարանի ռեկտոր չէր կարող այդ աստիճան անտաղանդ բառեր դասավորել այն արտահայտությունների մեջ, որոնցում այնքան բացահայտ միաձուլվում էին վախկոտությունը, դավաճանությունը և կոպտությունը։ Քանի որ՝ նախկինում չէր կարող սեռահասուն հայ տղամարդը ֆինանսավորում ստանալ մի երկրից, որի դեմ այդքան կատաղի հանդես է գալիս։ Մի տեսակ արժանապատիվ չէր, էսպես ասեմ:

Այդ ճղճիմ զզվանքը կոմպենսացրել է՝ Մարգարիտայի դիրքորոշման աջակցությանն ուղղված մեծ քանակությամբ զանգերը եւ գրավոր դիմումները։ Եւ յուրաքանչյուր բառի տակ ստորագրելու ցանկությունը:

Եթե որևէ մեկը կարծում է, որ այս գրառումը ես անում եմ, որպեսզի պաշտպանեմ Մարգարիտային, շտապում եմ տեղեկացնել. կինը, որը կարողացել է այնքան կոշտ և վառ ձևակերպել ճշմարտությունը ներկայիս ռուս-հայկական հարաբերությունների եւ փաշինյանական իշխանությունների տոտալ ստի մասին՝ պաշտպանության կարիք չունի։

Մարգարիտան՝ իր գրառումով վրդովելով հայ հասարակությանը, արդեն շատ ու շատ բան է արել Հայաստանի ապագայի համար։ Հենց ապագայի համար, որն այսօրվա ռազմական իրողություններում կարող է և չբացվել։ Հիմարներին արդեն չես փրկի, իսկ խելացիներն ամեն ինչ ճիշտ են հասկացել. հայ ազգի՝ որպես միասնական արյունատար համակարգի ոչնչացման, Փաշինյանի բռնած ուղին, ազգային ինքնագիտակցության և աշխարհում միակ իրական դաշնակցի կորուստը հանգեցրեց Հանրապետության բուն գոյության իրական սպառնալիքի։ Եվ այստեղ բարեկամության մասին ստահոդ բառերով աչքի չես ընկնի, այստեղ արդեն քայլեր են պետք։

Փաշինյանն ի զորու չէ կառուցողական երկխոսություն վարել Ռուսաստանի հետ։ Դրա համար չէ, որ նա վերցրել է իշխանությունը և զոմբիացնում է մարդկանց։

Հույս կա հզոր հայկական բանակի վրա, որը վաստակած հեղինակություն է ձեռք բերել հասարակության մեջ։ Բայց չեմ կարծում, որ երկու ճակատով պատերազմը, որոնցից մեկը թուրք-հայկականն է՝ մեծ լավատեսություն է ներշնչում ողջամիտ ուղեղներում։

Խոսքը մանր վիրավորանքների եւ մեծ հավակնությունների մասին չէ, խոսքը հենց Հայաստանի ապագա գոյատևման մասին է։

Կա արդյոք այդ ապագան Հայաստանի ներկայիս ղեկավարության հետ։ Իմ կարծիքով, ոչ: Եւ ոչ միայն՝ իմ:

Աղբյուր` Փաստինֆո