Անկեղծ ասած պատերազմական վիճակում ինձ համար խորթ են հակառակորդի մարդկային կորուստներից ցավ ապրողները



Անկեղծ ասած պատերազմական իրավիճակում ինձ համար խորթ են հակառակորդի մարդկային կորուստներից ցավ ապրողները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը:

Նա նաեւ հավելել է. «Որովհետեւ նախ պատերազմն ինքնին ենթադրում է ցավագին կորուստներ, մարդկային տարբեր ճակատագրերի զեղումներ, բայց միեւնույն ժամանակ քո դերի ու նշանակության փիլիսոփայությունն է ֆիքսում, քո իսկ հողում, տարածքում ապրելու միակ գրավականն է, այնպես որ հումանիստական ապրումները խաղաղ ժամանակ հասկանալի են, բայց ոչ երբեք պատերազմում:

Կեցցե՜ն հայկական պետության դե ֆակտո սահմանները պահողները եւ ըստ անհրաժեշտության այդ տարածքներն ընդլայնողները»: