Անդրանիկ Քոչարյանը չպետք է մոռանա իր մութ անցյալը Գյումրիում


Մարդու իրավունքների ոլորտի փորձագետ, Աղետի գոտու 1994-96թթ. թալանն ուսումնասիրող փաստահավաք խմբի ներկայացուցիչ Կարապետ Պողոսյանը ցավոտ հարցեր է բարձրացնում ուղղված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:



Քոչարյան Անդոն, ով այժմ բեղերի հետ խաղալով մեծ-մեծ խոսում է թալանի, կոռուպցիայի մասին, մեղադրանքներ հնչեցնում, քմծիծաղում ընդդիմության վրա, մոռացել է իր մութ անցյալը, որտեղ առկա են բազմաթիվ դրվագներ թալանի ու բեսպրեդելի մասին:


Հետաքրքրվողները կարող են մեկնել Գյումրի և հարցնել Անդրանիկ Քոչարյանի գործողությունների մասին: Այժմ նա կրկին հասել է իր բաղձալի աթոռին ու լափամանին ու խելոք մարդու դեմքով ապրիլյանի հանձնաժողովում քննադատում է ու մատ է թափ տալիս մարտական գեներալների ու արցախյան հերոսների վրա: Մատ թափ տալուն երկար չի մնացել՝Նիլոլ Փաշինյանի իշխանության տապալումից հետո Քոչարյան Անդրանիկի բեղերն այլևս այդքան փարթամ չեն լինի՝կգա պատասխան տալու ժամանակը:


90-ականների լեգենդար թալանչիներն այժմ փորձում են սուրբ երևալ՝մի մոռացեք ձեր անցյալը՝կան բոլոր փաստերն ու մարդիկ դեռ հիշում են, թե ինչեր եք արել դուք և ձեր թիմը 90-ականներին՝աղետի գոտու վերածելով մի ամբողջ երկիր: