Այսօր Էսպերանտոյի օրն է



Ամեն տարի հուլիսի 26-ին աշխարհում առաջին արհեստական լեզվի երկրպագուները նշում են Էսպերանտոյի օրը (Esperanto Day)։ Նիշերի այդ համակարգը ստեղծել է ակնաբույժ Լյուդվիգ Զամենհոֆը (1859-1917)։ Նա ծնվել է Բելաստոկում։ Ներկայումս այդ քաղաքը գտնվում է Լեհաստանում, իսկ 19-րդ դարում այն Ռուսական կայսրության կազմում էր։ Զամենհոֆի հարեւանները ռուսներ, բելառուսներ, լեհեր, գերմանացիներ, լիտվացիներ էին, հաղորդում է Calend-ը։     

Տարբեր ազգերի մարդկանց հետ շփման արդյունքում պատանու մոտ հղանում է մոլորակի բոլոր մարդկանց համար հասկանալի լեզու ստեղծելու գաղափարը։ Լյուդվիգ Զամենհոֆն իր առաջին աշխատությունը հրապարակել է Էսպերանտո (Esperanto) կեղծանունով։ Այդ անունն էլ, որը թարգմանվում է որպես «հուսադրվող», շուտով դարձել է լեզվի անունը։

Պաշտոնական վիճակագրության բացակայության պատճառով դժվար է ասել, թե ներկայումս քանի մարդ է օգտագործում էսպերանտոն։ Ըստ «Էթնոլոգիա» կայ՝ նման մարդկանց թիվը կազմում է 2 միլիոն։ Նույն աղբյուրի համաձայն, մի քանի հարյուր մարդկանց (հիմնականում խառը ամունություններից ծնված երեխաների) համար էսպերանտոն մայրենի լեզու է հանդիսանում։

Այսօր նրանք բոլորը նշում են Էսպերանտոյի օրը։ Հենց 1887-ի հուլիս 26-ին է Լյուդվիգ Զամենհոֆը հրատարակել էսպերանտոյի դասագիրքը, այսպես կոչված՝ «Առաջին գիրքը»։ Աշխատանքը նա սկսել է դեռեւս գիմնազիայում սովորելիս եւ արդեն 1878-ին իր համադասարանցիներին ծանոթացրել է ապագա լեզվի սաղմերին։ Դասագրքի վերջնական տարբերակը պատրաստ է եղել 1885-ին, բայց ամբողջ երկու տարի Զամենհոֆը փորձել է գտնել հրատարակչություն, որը կթողարկեր այն։ 1887-ի հուլիսի 26-ին դասագիրքը տպագրվել է Կելտերի հրատարակչության կողմից՝ Վարշավայում։ 

Չնայած նրան, որ ներկայումս ոչ մի պետություն պաշտոնապես չի հաստատել սույն լեզուն, 1921-ին այն խորհուրդ է տրվել Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի կողմից, իսկ 1954-ին՝ ՅՈւՆՈՍԿՕ-ի։ 1985-ին ՅՈւՆԵՍԿՕ-ն իր անդամ պետություններին եւ միջազգային կազմակերպություններին առաջարկել է դպրոցներում ուսուցանել էսպերանտոն եւ օգտագործել այն միջազգային հմագործակցությունում։ Եվ ամեն տարի հարյուրավոր համաժողովներ եւ հանդիպումներ անցկացվում են էսպերանտոյով՝ առանց թարգմանիչների։