Այսօր Աշխարհի բնիկ ժողովուրդների միջազգային օրն է



Աշխարհի բնիկ ժողովուրդների միջազգային օրը (International Day of the World's Indigenous People) նշվում է օգոստոսի 9-ին: Այս տոնը հիմնվել է 1994 թվականին՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից:

Աշխարհի բնիկների առաջին միջազգային տասնամյակը (First International Decade of the World's Indigenous People), որը մեկնարկել է 1995-ին, օգնել է ավելի հստակ լսել ամբողջ աշխարհի բնիկ ժողովուրդների ձայնը եւ բարձրացնել բնիկների խնդիրների հանդեպ ուշադրությունը։