Այգեպարի բնակիչները պնդում են, որ Սիփան Փաշինյանը ստում է․ կրակոցներ չկան



Կեսգիշերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․«Այս պահին ես և Տիգրան Կարապետյանը սահմանապահ Այգեպար գյուղում ենք, կրակոցների ձայներ են լսվում: Այցելել ենք նաև Տավուշ և Մովսես գյուղեր: Առայժմ այսքանը»:

Սիփան Փաշինյանի այս գրառմանը տեսանյութով արձագանքել են Այգեպար գյուղի բնակիչները, ովքեր պնդում են, որ Այգեպարում կրակոցներ չեն եղել։