«Ամուլսարի հարցում բոլորիս կարիքը լինելու է և շատ հավանական է, որ հենց այսօր». Շիրակ Բունիաթյան


«Զգոն եղեք, Ամուլսարի հարցում բոլորիս կարիքը լինելու է և շատ հավանական է, որ հենց այսօր։ Սպասեք մեր կոչին»։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը։

«Կոչ բոլոր այն մարդկանց, ովքեր միշտ ասել են, որ հենց պետք լինեն գալու են Ամուլսար և կանգնեն մեր կողքին։ Զգոն եղեք , շատ հավանական է, որ այսօր հենց այդ օրն է։

Ինչ-որ զարգացումներ են նկատվում և ոմանք որոշել են արկածախնդության գնալ։

Պատրաստ եղեք, շատ հավանական է այսօր կխնդրեինք, որ մեզ միանաք բոլորդ ։

Մանրամասները հետո։ ԱՄՈՒԼՍԱՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ Է ԵՎ ՎԵՐՋ»։ Գրել է բնապահպանը։