Աղվերանում կորած 17-ամյա քաղաքացին հայտնաբերվել է



Աղվերանի հանգստավայրից կորած 17-ամյա քաղաքացին հայտնաբերվել է։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:


Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 19-ին, ժամը 19։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (Գոռ Ղ․, 17 տ․) ժամը 15։00-ից դուրս է եկել Աղվերանի հանգստավայրի Տիգրան Մեծ հանգստյան գոտու տարածքից և չի վերադարձել։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Ժամը 20։15-ից փրկարարները ոստիկանների հետ համատեղ իրականացնում են որոնողական աշխատանքներ։