ԱՀԿ-ն նշել է երեխաների տարիքը, երբ նրանք պետք է սկսեն դիմակներ կրել



Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ 12 տարեկանից երեխաները պետք է կրեն դիմակներ COVID-19-ի համավարակի դեմ պայքարի նպատակով, հաղորդում է Reuters-ը։

Օգոստոսի 21-ին ԱՀԿ-ի հրապարակած փաստաթղթում նշված է, որ 12 տարեկան եւ բարձր երեխաներին խորհուրդ է տրվում կրել դիմակներ, երբ հնարավոր չէ պահպանել 1 մետր սոցիալական հեռավորությունը, ինչպես նաեւ տվյալ տարածաշրջանում կորոնավիրուսի բարձր տարածվածության դեպքում։


Ընդ որում՝ 6-11 տարեկան երեխաների համար դիմակ կրելը կապված է մի շարք գործոնների հետ՝ ներառյալ տվյալ տարածաշրջանում վարակվելու ինտենսիվությունը, երեխաների ունակությունը դիմակ կրելու, դիմակների հասանելիությունն ու ծնողների համապատասխան հետեւողականությունը։

Երեխաների այդ տարիքային խմբի համար կարեւոր ազդեցություն ունեն նաեւ ուսուցումն ու հոգեսոցիալական զարգացումը, ինչպես նաեւ երեխաների փոխազդեցության հավանականությունը մարդկանց հետ, որոնք հակված են լուրջ հիվանդության զարգացման ռիսկին։

Մինչեւ 5 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում կրել դիմակներ անվտանգության նկատառումներով եւ ընդհանուր առմամբ երեխայի շահերից ելնելով, հայտարարում են ԱՀԿ-ն եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը։