Ալեքսեյ Նավալնին ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է



Ռուս ընդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է քաղաքական գործչի մամուլի խոսնակ Կիրա Յարմիշը։

Նշվում է, որ Տոմսկ քաղաքից Մոսկվա մեկնող ինքնաթիռը, որում գտնվել է Նավալնին, արտակարգ վայրէջք է կատարել Օմսկ քաղաքում, քանի որ թռիչքի ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հիմա Նավալնին անգիտակից վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Հայտնի է, որ ընդդիմադիր գործիչը թունավորվել է։