Ալեն Սիմոնյանը շպիոններ պետք է փնտրի իմքայլականների շրջանում


Շպիոններ բոլոր ժամանակներում էլ եղել են: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Դոսյե»-ի զեկույցին:


«Հակահետախուզության մասնագետ», հատուկ ծառայությունների «գեներալ» Սիմոնյանը կրկին սկսել է «խելոք մտքեր» արտահայտել՝վերլուծելով իրենց իսկ սարքած ֆեյքային «Դոսյեյի» զեկույցը:



Սիմոնյանի ու իմքայլականների դրսի տերերը՝ԱՄՆ-ն ու նրա հատուկ ծառայությունները լրատվական դաշտ են նետել մի չփաստարկված նորություն, փուչիկ, որտեղ խոսվում է ռուսական գործակալական ցանցի մասին՝հայ ժողովրդի ուշադրությունը չլուծվող հազարավոր խնդիրներից շեղում են դեպի 5-րդ շարասյուններ՝մոռանալով, որ իմքայլականների 99 տոկոսը արևմտյան գործակալներ են, ուղղակի ԱԱԾ-ն չգիտես ինչու կենտրոնացել է հենց բարեկամ ՌԴ-ից թշնամու կերպար կերտելու գործին: