ԱԺ-ում քննարկվել է մոտ 100 դիմորդների նկատմամբ թույլ տրված խախտումները. բուհ չընդունված դիմորդի ծնող



ԱԺ-ում քննարկվեց բոլոր այն պահանջները, որոնք ի սկզբանե մեր դիմորդները ներկայացնում էին ԿԳՄՍ նախարարությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բուհ չընդունված դիմորդներից մեկի ծնողը՝ Մասիս Բաբալյանը։ 

Նրա խոսքով՝ քննարկվել են այն խախտումները, որոնք թույլ են տրվել մոտ 100 դիմորդների նկատմամբ, քանի որ այն դիմորդներն, ովքեր իրենց կամքով ընդունվել են երկրորդ փուլով և չեն ցանկանում շարունակել պայքարը, կարելի է համարել, որ իրենց խնդիրները լուծվել են։ «Չենք ուզում, որ որոշ քաղաքական գործիչներ կամ պաշտոնական այրեր փորձեն շեղել կամ փորձեն այս ամենին տալ քաղաքական երանգներ, որը երբեք չի եղել, չկա և չի կարող լինել։ Շուրջ 100 դիմորդների պահանջը նա է, որ նրանք օգտվեն իրենց Սահմանադրությամբ ամրագրված սովորելու իրավունքից»,- ասաց Բաբալյանը։

Աղբյուր` Փաստինֆո