Ազգային ժողովի նախագահը դեռևս չի կարող ստորագրել այսօր ընդունված օրենքների նախագիծը. Գոհար Մելոյան



Սահմանադրագետ Գոհար Մելոյանըիր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հանրապետության նախագահը հայտարարեց, որ չի ստորագրելու այսօր Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները։

Սահմանադրության 129-րդ հոդվածի համաձայն՝

Հանրապետության նախագահը Ազգային ժողովի ընդունած օրենքը 21-օրյա ժամկետում կա՛մ ստորագրում է, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան։

Եթե Հանրապետության նախագահը 21-օրյա ժամկետում չի կատարում նշված երկու գործողություններից որևէ մեկը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ ժամկետը լրանալուց հետո հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

Նշվածից բխում է, որ Ազգային ժողովի նախագահը դեռևս չի կարող ստորագրել այսօր ընդունված օրենքների նախագիծն անկախ Հանրապետության նախագահի կողմից տարածված հաղորդագրության, և պարտավոր է սպասել մինչև հուլիսի 22-ը։

Սա իր հերթին նշանակում է, որ հունիսի 22-ից Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամն ավելի խորքային դրսևորում է ստանում և դեռևս շատ խնդիրների առջև է կանգնեցնելու մեր պետությանը՝ հեռու հանգուցալուծումից»։