Ադրբեջանի կորուստների մասին հստակ թիվ ասել չեմ կարող, բայց կարող է հասնել 1-2 տասնյակի.


Ադրբեջանի կորուստների մասին հստակ ոչինչ ասել չեմ կարող, բայց կարող է հասնել 1-2 տասնյակի. Կսպասենք հակառակորդի կողմից հաստատմանը, ըստ այդմ, կհասկանանաք իրենց ստելու չափաբաժինը: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Այս գիշերվա ընթացքում տեղի ունեցած գործողությունների ընթացքում մենք չնք ունեցել ոչ զոհեր, ոչ վիրավորները:

Առավոտվա դրությամբ մենք ունենք 10 վիրավոր, որից 5-ի վիճակը միջին եւ միջինից ծանր է, իսկ այդ 5-ից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Մյուս 5-ի վիճակը թեթեւ է միգուցե դուրս կգրվեն կամ արդեն դուրս են գրվել:

Առնվազն մեկ զրահատեխնիկա խոցվել է մեր կողմից, բայց դիտարկվող հատվածում միգուցե էլի մի քանի տեխնիկաներ լինեն»,-ասաց նա:

Հարցին, թե հայկական կողմի կարծիքով ի՞նչ մարտավարություն են որդեգրել Ադրբեջանը եւ Իլհամ Ալիեւը, Արծրուն  Հովհաննիսյանը պատասխանեց. «Չգիտեմ, թե ինչ մարտավարություն է որդեգրել Ադրբեջանը, մյուս կողմից չեմ կարծում, թե մեծ գովելու բան է, երբ հայտարարում ես մի քանի տասնյակ հազարանոց ցույցի մասին, որից ընդամենը 150-ն են ցանկանում գնալ ռաջնագիծ»: