Ադրբեջանի իշխանությունները Սաֆարովին և նրա մերձավորներին օգտագործում են հակահայկական...


Արցախցի բլոգեր Ալեն Ղուլյանը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից հայատյացության քարոզչության մեջ օգտագործում է մարդասպան Սաֆարովին ու նրա ընտանիքի անդամներին։ 

Բլոգերը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է լուսանկարների շարք, որոնցով հնարավոր է պատկերացում կազմել, թե սոցկայքերում ինչ կատեգորիայի ադրբեջանցիներ են բռնության կոչեր անում, Ադրբեջանից դուրս բնակվող իրենց հայրենակիցներին սադրում, դրդում հայերի դեմ այսպես կոչված «պատժիչ» ակցիաների և ակտիվ տարածում Մոսկվայում այս գիշեր տեղի ունեցած ծեծ ու ջարդի կադրերը։

« Սա Ադրբեջանի զինված ուժերի նախկին սպա, ավագ լեյտենանտ Քամիլ Իբադեթ օղլու Մուսավին է։ Աչքն ու ոտքը կորցրել է 2016-ի փետրվարին անհաջող դիվերսիայի ժամանակ։ Տեղեկատվական դաշտում ադրբեջանական քարոզչամեքենան սրան ակտիվ օգտագործում է որպես «խիզախ ադրբեջանցի զինվորի» կերպար։ Լուսանկարներում կտեսնեք, որ շատ ջարմ ընդունվում է նաև Ալիևի ընտանիքի կողմից։ Մուսավին ադրբեջանցի հայտնի հանցագործ Ռամիլ Սաֆարովի ընկերներից մեկն է։

Սրանից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի իշխանությունները Սաֆարովին և նրա մերձավորներին շարունակում են օգտագործել իրենց հակահայկական «օպերացիաներում», այդ թվում նաև տեղեկատվական դաշտում»,- գրել է Ղուլյանը։