Ադրբեջանը սեփական գյուղերում թիրախավորում է սեփական բնակչությանը, ունենք ապացույցներ.



Ադրբեջանը սեփական գյուղերում թիրախավորում է սեփական բնակչությանը: Այս մասին այսօր` հուլիսի 14-ին, Իջեւանում բրիֆինգի ժամանակ ասաց Իջեւանի լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

«Ես բրիֆինգից հետո իմ մոտ եղած տեղեկությունները կփոխանցեմ ձեզ, թե ինչպես տների մերձակայքում տեղակայում զրահատեխնիկա` թիրախավորելով խաղաղ բնակչությանը: Այս պահին ունենք համապատասխան ապացույցներ»,-ասաց նա:

Նա հավելեց, որ այս պահին ընդհանուր օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, ժամը 18:00-ից քիչ կրակոցներ կան, լարվածության նվազում կա:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ադրբեջանական կողմի զոհերը պաշտոնական տվյալներով 11 են, ինքը բայց վստահ է, որ թվերը կարող են փոխվել: