Ադրբեջանը պետք է վերջ տա Հայաստանի ատոմակայանին հարված հասցնելու սպառնալիքներին․ Լոս-Անջելեսի...



Ադրբեջանը պետք է վերջ տա Հայաստանի ատոմակայանին հարված հասցնելու սպառնալիքներին։ Այս մասին Twitter-ում գրել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին:

«Մենք աջակցում ենք հայ համայնքին ընդդեմ բռնության: Ադրբեջանը պետք է վերջ տա իր սադրիչ եւ վտանգավոր սպառնալիքներին հայկական ատոմակայանին հարված հասցնելու մասին եւ ընդունի միջազգային դիտորդներին: Երկխոսությունն ու դիվանագիտությունը խաղաղության եւ անվտանգության միակ ուղին են տարածաշրջանում»: