Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, հետեւաբար, ՀԱՊԿ-ը պետք է միայն Բաքվին կոչ անի դադարեցնել կրակը. Մարուքյան


Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ. Հետևաբար ՀԱՊԿ-ը պետք է դատապարտի Ադրբեջանի սադրանքները և միայն ադրբեջանական կողմին կոչ անի դադարեցնելու կրակը՝ առանց երկու կողմերին ուղղված անիմաստ հայտարարությունների։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀԱՊԿ քարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել էր, որ անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում՝ կողմերին կոչ անելով կոնֆլիկտային իրավիճակները լուծել բացառապես խաղաղ միջոցներով եւ զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ լարվածության սրումը կանխելու համար: