Ադրբեջանական վանդալիզմ՝ Սան Ֆրանցիսկոյում. հարձակման է ենթարկվել տեղի հայկական դպրոցը



Լրագրող Վրույր Թադևոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Սան Ֆրանցիսկոյից՝ տեղեկացնելով, որ տեղի հայկական դպրոցը վանդալիզմի է ենթարկվել:


«Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը (Խաչատուրեան Հայ Կեդրոն)։ Դպրոցի պատերին նկարված է ադրբեջանական դրոշ, գրված են ազատագրված տարածքների անունները, հայհոյանքներ և հակահայկական արտահայտություններ»,-գրել է Վրույ Թադևոսյանը։